շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 150 հազարից մինչև 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով

Հայաստանում կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 150 հազարից մինչև 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով

Գործադիրի որոշմամբ «Էմ Դի Սի Էլ Թեքնոլոջի Ինջինիըրնինգ» ՍՊԸ ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:

Ընկերությունը ազատ տնտեսական գոտում նախատեսում է գործունեություն ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի/բժշկական կոնսոլների արտադրության ոլորտում։ Ծրագրի ընթացքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ` շուրջ 150 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 400 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 300 քմ արտադրական տարածք:

  • Կիսվել: