ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում 10 մլն ծառ տնկելու միջոցառումը հետաձգվում է մինչև 2021 թվական, մինչ այդ արդեն 2 մլն կտրոն տնկվել է

Հայաստանում 10 մլն ծառ տնկելու միջոցառումը հետաձգվում է մինչև 2021 թվական, մինչ այդ արդեն 2 մլն կտրոն տնկվել է

Շրջական միջավայրի նախարարությունը մինչև 2021 թվականը հետաձգում է Հայաստանում 10 մլն ծառ տնկելու միջոցառումը, այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը։

«Այս տարի նախնական նպատակ էր դրվել տնկել գոնե մեկ միլիոն ծառ, որը այդ 10 մլն ծառ տնկելու ծրագրի հետ կապ չի ունենալու։ Բայց արդեն 2 մլն-ը տնկում ենք, աշնանը ունենք նպատակ ծառ տնկելու», -հավելեց փոխնախարարը։

Նշենք, որ խոսքը ափապաշտպան անտառաշերտի տնկման ծրագրի մասին է, որի շրջանակներում շուրջ 2 մլն կտրոն է տնկվել՝ ապահովելով 1000 մարդու աշխատատեղ։ Այս ծրագրով հիմնականում բարձրադիր գոտիներում տնկվել են ուռենիներ։ Նրա խոսքով, այս ծրագիրը համավարակով պայմանավորված կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում է եղել։

«Մարդիկ են եղել, որ օրական 8-10000 դրամ հանգիստ կարողացել են գումար վաստակել ճգնաժամի այս օրերին», -նշեց փոխնախարարը։

  • Կիսվել: