ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13.9 տոկոս. Վահան Քերոբյան

Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13.9 տոկոս. Վահան Քերոբյան

Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տնտեսական տվյալներն արդեն հայտնի են, և Հայաստանն ունի տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ՝ 13.9 տոկոս: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ օգոստոս ամսին նշված ցուցանիշը եղել է 18.4 տոկոս:

«Մենք տեսնում ենք, որ ընկերությունները, իհարկե, որոշակիորեն ճշգրտում են պլանները, բայց մենք ամեն կերպ փորձում ենք նրանց քաջալերել, որ չշեղվեն իրենց ներդրումային և գործառնական պլաններից և ամբողջ ուժով շարունակեն աշխատել, որպեսզի կարողանան իրենց ներդրումը կատարել մեր տնտեսական հզորացման և, հետևաբար, նաև ընդհանուր հզորացման գործում»,- նշեց Քերոբյանը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տնտեսության բնականոն գործունեությունն ապահովենք, և դա կարևոր առաջնահերթություն է մեզ համար»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: