ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանն այսօր կանգնած է պարենային անվտանգության խնդրի առաջ. կառավարությունն ադեկվատ ոչ մի քայլ չի անում. Խաչատրյան

Հայաստանն այսօր կանգնած է պարենային անվտանգության խնդրի առաջ. կառավարությունն ադեկվատ ոչ մի քայլ չի անում. Խաչատրյան

Հայաստանն այսօր կանգնած է պարենային անվտանգության խնդրի առաջ: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե հացահատիկի եւ այլ պրենային ապրանքների որքան պահուստներ ունենք այս պահին:

«Ռեզերվների մասին բան չեմ կարող ասել, որովհետեւ դրա մասին շատ հպանցիկ անդրադառնանք: Իհարկե, խուճապը էմոցիոնալ մակարդակի էր, շատ դեպքերում նաեւ սնուցվում էր, որ մարդիկ արագ բաներ գնեն: Բայց դեմ մարդկանց աչքը տեսածից է վախենում: Նրանք փորձում էին իրենց ապահովագրել: Ավելի շատ խոսքը գոնե գյուղատնտեսության ոլորտում ներմուծման ու արտահանման մասին էր:

Մենք ունենք հսկայական ռեսուրսներ, որ չենք օգտագործում, որեւէ խոսք չեղավ, թե հեռանկարային կտրվածքով ինչ քայլեր է պատրաստվում անել կառավարությունը, որպեսզի մեր պարենային ապահովության մակարդկաը կարողանանք մի քիչ գոնե բարձրացնել»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նրան, որ ամբողջ աշխարհում պարենային ապրանքների գներն աճում են. «Դրա մասին մենք վաղուց խոսել ենք, բայց կառավարությունը ոչ մի ադեկվատ քայլ չի ձեռնարկել: Կարճաժամկետ կտրվածքով պետք է օգնեն, որ ներկրողները այլընտրանքային շուկաներից ներկրումներ անեն, ինքն՝ կառավարությունն էլ պետք է ներկրումներ կատարի: Ասենք, Ղազախստանից, խոսքը հացահատիկի ներկրման մասին է: Իրենք պետք է հասկանան, որ այսօրվա սուբսիդիան վաղն ավելի մեծ խնդիրներ կլուծի»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա համոզմունք հայտնեց, որ գների բարձրանալու նոր միտում կա եւ խոսքը առաջին հերթին պարենի գլոբալ գների մասին է:

Արթուր Խաչատրյանը կարեւորեց գյուղատնտեսության սուբսիդավորման հարցը, քանի որ ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը պետքկան դոտացիայի վրա է նստած:

Վերջինս հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանումները, լիցենզավորված կազմակերպությունները կարող են դա անել, իսկ դա արվում է, որովհետև, ըստ պատգամավորի, վստահության պակաս կա. «Մարդիկ վախենում են, որ Հայաստանը կառնի ու կվաճառի երրորդ երկրներ, Ղազախստանը կառնի, կվաճառի երրրոդ երկրներ և այլն, բայց երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի դու դրանից խուսափես, պետք է տեղական արտադրությունը զարգացնես. 40 տոկոսի չափ մենք վարելահողեր ունենք, որոնք չեն մշակվում: Հիմա պետք է հասկանալ՝ չմշակվելո՞ւց է պետությունն ավելի շատ վնաս ստանում, թե՞ այն գումարից, որ պետք է դնի պետությունը, որ հողերը մշակվեն. պետք է ծախսերի ու եկամուտների վերլուծություն անել», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանում կան հողատարածքներ, որտեղ միայն կարող ես հացահատիկ կամ կերային կուլտուրաներ ցանել: «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, թե 2021 թվականին Հայաստանն ունեցել է կատաստրոֆիկ ցածր բերքատվություն. 5 տարվա կտրվածքով ունեցել է ամենաիքիչ մշակվող հողատարածքները ու արդյունքում ստացվել է ամենաքիչ բերքը՝ 97 հազար 200 տոննա։

«Արցախից 50 հազար տոննայի կարգի հացահատիկ էինք ստանում, բայց այս իշխանության օրոք դա անցավ թուրքերին, պարզ է, որ մեր ինքնաբավության մակարդակն ընկավ», - հավելեց Արթուր Խաչատրյանը։

 

  • Կիսվել: