ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանն առաջատար հնգյակում է ԱՊՀ-ում հեղինակային շրջագայությունների համար

Հայաստանն առաջատար հնգյակում է ԱՊՀ-ում հեղինակային շրջագայությունների համար

ՏուրՍտատ պորտալը ներկայացրել է ռուսաստանցի զբոսաշրջիկների հեղինակային շրջագայությունների համար ԱՊՀ ամենատարածված ուղղությունները, որոնցում տեղ են գտել Երեւանը, Սեւանը եւ Ջերմուկը:

Աղբյուրի համաձայն, ԱՊՀ երկրների հեղինակային շրջագայությունների համար ամենատարածված ուղղությունների թվում են նաև Ալմաթին, Բուրաբայը եւ Ակտաուն՝ Ղազախստանում, Մինսկը, Մինսկի մարզը եւ Վիտեբսկը՝ Բելառուսում, Բուխարաբ եւ Սամարղանդը՝ Ուզբեկստանում և այլ վայրեր:

ՏուրՍտատի տվյալներով ՝ հեղինակային շրջագայությունները դառնում են զբոսաշրջության ամենատարածված տեսակներից մեկը։ Վարկանիշը կազմվել է շուկայի վերլուծության արդյունքների հիմնա վրա:

  • Կիսվել: