շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանից պահածոների և հյութերի արտահանումը 2020 թվականին աճել է. վարչապետ

Հայաստանից պահածոների և հյութերի արտահանումը 2020 թվականին աճել է. վարչապետ

Հայաստանից պահածոների և հյութերի արտահանումը 2020 թվականին աճել է համապատասխանաբար 30 և 38 տոկոսով։ Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով կարևորության մասին՝ նա ասաց. ՛՛Սա ինչո՞վ է կարևոր, որ վերամշակող արդյունաբերությունն աշխատել է։ Սա շատ կարևոր ցուցանիշ է։ Բայց ունենք մի վատ ցուցանիշ, երբ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով։ Երեկ էկոնոմիկայի նախարարի տեղակալը շատ հետաքրքիր տվյալներ ներկայացրեց, որից իմացանք, որ մեր ավանդական շուկաներում, սակայն, իրականում այս ապրանքատեսակների վաճառքներն ավելացել են՛՛։

Նա նշեց, որ վերլուծությունը ցույց է տվել հետաքրքիր բան՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ շուկաներում աճը տեղի է ունեցել օնլայն վաճառքների հաշվին։

՛՛Մենք կանգնել ենք մի իրողության առաջ, որ մեր ընկերությունները, ցավոք, այդ օնլայն վաճառքի հարթակներում պատշաճ ներկայացված չեն։ Սա վկայում է այն մասին, որ մենք «աջակցության ծրագիր» վերնագիրն ընդհանրապես պետք է փոխենք, պետք է ունենանք զարգազման ծրագրեր։ Աջակցելու պրոցեսը որպես կանոն պահպանողական է՛՛,-ասաց վարչապետը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: