ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մոտ 1մլրդ դոլար. Քերոբյան

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մոտ 1մլրդ դոլար. Քերոբյան

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1մլրդ դոլար, որը մեր համախառն ներքին արդյունքի 5.13 տոկոսն է, խորհրդարանում 2022-ի բյուջեի արդյունքները քննարկելիս ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Նախապես պլանավորած 42 մլրդի փոխարեն 53 մլրդ 116 մլն դրամի կատարողական ենք ունեցել», - նկատեց Քերոբյանը։

 Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ նախարարը նշեց, թե նախորդ տարի Հայաստան է եկել 1 մլն 660 հազար զբոսաշրջիկ։

«Կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ։ Մոտ 20 զբոսաշրջային կլաստերի զարգացման ծրագիր է պատրաստվում, որը հաջորդ տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատվել է», - ասաց Վահան Քերոբյանը։

  • Կիսվել: