ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա ՀՏԶՀ

Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա ՀՏԶՀ

Այս տարի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրով Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա:  Այս մասին հայտնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից։

Շահառու համայնքներն են` Խոշորացված Ախթալան, Արագածավանը, Արենին, Գլաձորը, Եղեգիսը, Եղվարդը, Ճամբարակը, Շնողը, Շողակաթը, Սարչապետը, Սիսիանը, Տաշիրը և Օձունը: 

Համայնքներին տրված տեխնիկան ներառում է` ինքնաթափ մեքենա, կոմբայն, միկրոավտոբուս, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, տրակտոր, համակցված ճանապարհային մեքենա, արտաճանապարհային տեխսպասարկման մեքենա և գյուղատնտեսական ու կոմունալ սպասարկման աշխատանքներում  կիրառվող անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներ` թվով 46 հատ: 

Որոնք  ձեռք են բերվել Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով`ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ:

Ծրագիրը կրում է շարունակական բնույթ:

  • Կիսվել: