ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը շարադրվել է նոր խմբագրությամբ

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը շարադրվել է նոր խմբագրությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 687-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ։ 

Որոշման հավելվածում ներկայացված է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը.

Վ. Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Հայրապետյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Դ. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

Գ. Ղազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ

Ա. Իվանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ

Ք. Մարգարյան - ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)

Հ․ Մուշեղյան - «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի իրավական և հանրային կապերի գծով տնօրեն (համաձայնությամբ)

Մ․ Պետրոսյան - «ՄԱՊ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Մկրտչյան - «Վան Սևան» ՍՊԸ-ի համահիմնադիր (համաձայնությամբ)

Զ. Մազմանյան - «Նորդերն Թերուար» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)»:

  • Կիսվել: