Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Չինաստանի համագործակցությամբ միջոցառման կատարողականը 91,1 տոկոս է. մանրամասներ
2024 թվականին Հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանատվությամբ իրականացվել է 1 ծրագիր, որի շրջանակում օգտագործվել է 8 մլրդ 340 մլն 700 հազար դրամ: Կատարողականը փոքր-ինչ ավելի բարձր է, քան հնչել է մինչև հիմա՝ 99,3 տոկոս, շեղումը՝ 54 մլրդ 600 մլն դրամ: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը:
Շեղման հիմնական մասը՝ 51 մլն 600 հազար դրամը, ըստ Վասակ Դարբինյանի, պայմանավորված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում «Հայաստանի հանրային հեռուստաընկերության ենթակառուցվածքների ապահովում» միջոցառման գծով որոշ կապիտալ աշխատանքների իրականացումը 2025 թվական տեղափոխելու հանգամանքով:
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում «Հայաստանի հանրային հեռուստաընկերության ենթակառուցվածքների ապահովում» միջոցառման իրականացումը կազմել է 528 մլն 300 հազար դրամ, կատարողականը՝ 91,1 տոկոս:
Ծրագրի գծով ընդհանուր ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 8 տոկոսով կամ 619 մլն դրամով, որի հիմնական մասը՝ 480 մլն դրամը, պայմանավորված է Չինաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի հանրային հեռուստաընկերության ենթակառուցվածքների ապահովման նպատակով հավելյալ ֆինանսավորմամբ»,- ասաց նա: