ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». ՏՄՊՊՀ-ն բացահայտել է ամենաէժան ու ամենաթանկ գազ վաճառողներին

«Հայաստանի Հանրապետություն». ՏՄՊՊՀ-ն բացահայտել է ամենաէժան ու ամենաթանկ գազ վաճառողներին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Սեղմված գազե ապրանքային շուկան ուսումնասիրելիս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեությունն էլ է ուսումնասիրել՝  2018 թ. եւ 2019 թ. հունվար-մայիսի ընթացքում: Եվ բացահայտել է ամենաէժան ու ամենաթանկ գազ վաճառողներին՝ դիտարկելով մարզերում այդ ոլորտում գործունեություն ծավալող առավել խոշոր 5 տնտեսվարողի:

Պարզվել է, որ, օրինակ, Արարատի մարզում, մյուս մարզերի համեմատ, սեղմված գազի իրացման գները բավականին ցածր են, ու տնտեսվարողները միմյանցից տարբերվող գնային քաղաքականություն են վարում: Կամ՝ որ Շիրակի մարզում, մյուս մարզերի համեմատ, սեղմված գազի վաճառի գները բավականին բարձր են: Ընկերությունների կողմից բարձր գները կարող են պայմանավորված լինել խմ-ից կգ-ից անցման անորոշությունից ելնելով եւ հնարավոր է, հետագայում գնիջեցում տեղի ունենա մրցակցության արդյունքում: Էական էժան գազի իրացում է արձանագրվել Արագածոտնում…

 

Այնուամենայնիվ, ինչո՞վ է բացատրվում գնային այս տարբեր ցուցիչների առկայությունը: ՏՄՊՊՀ-ն լրացուցիչ ուսումնասիրություն արե՞լ է: Պարզվում է՝ այո, ՏՄՊՊՀ-ն պատճառները պարզելու նպատակով դիտարկել է գազի գնագոյացումը տնտեսվարողների  մոտ…»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: