երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Որտեղից ինչքան  բենզին ու դիզվառելիք ենք  ներկրում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Դատելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ բենզինի եւ դիզվառելիքի շուկաների ուսումնասիրությունից՝ հստակեցվել են մասնակիցների կազմը, ներմուծման ծավալները, ներմուծման ծավալները՝ ըստ երկրների, իրացման ծավալները:

Ըստ այդմ, ամենաշատ բենզին ներմուծում ենք Ռուսաստանից. այդպես է եղել եւ 2017, եւ 2018 եւ 2019 թթ.՝ 72, 69 եւ 95 տոկոս համապատասխան մասնաբաժիններով (2019 թ. հաշվարկը դարձյալ հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով է): Հաջորդը Բուլղարիան է՝ 18, 12 եւ 5 տոկոս մասնաբաժիններով: Թուրքմենստանից բենզինի ներմուծման բաժինը 2017 թ.՝ 9, 2018 թ.՝ 19 տոկոս է: Իսկ 2019 թ. Թուրքմենստանից բենզին չենք ներկրել: 1 տոկոս Վրաստանի բաժինն է՝ 2017 եւ 2018 թթ.: 2019 թ. դարձյալ այստեղից բենզին չենք բերել:

Երբ ուսումնասիրում ենք դիզվառելիքի ներմուծման ծավալներն ըստ երկրների, տեսնում ենք, որ առյուծի բաժինը դարձյալ ՌԴ-ինն է՝ 2017, 2018 եւ 2019 թթ՝ 91.6, 96.5, եւ 91.9 տոկոս համապատասխան մասնաբաժիններով: Իրանից դիզվառելիք 2017 եւ 2018 թթ. չենք ներկրել: Փոխարենը 2019 թ. դիզվառելիքի ներկրման ծավալը 7.4 տոկոս է եղել:

 Հարց  է ծագում՝ իսկ ՏՄՊՊՀ-ն դիտարկե՞լ է, թե պետական գնումների շրջանակում առավել խոշոր իրացման ծավալներ ո՞ր ընկերությունն ունի…»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: