հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Մեր երկրում բիզնեսն արտոնյալ պայմաններ ունի

«Հայաստանի Հանրապետություն»․ Մեր երկրում բիզնեսն արտոնյալ պայմաններ ունի

«Հայաստանի Հանրապետություն» թեևթը գրում է․ «Համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների եւ Հայաստանի կողմից իրականացվող քայլերի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանի հետ: Պատգամավորը, մասնավորապես, նշել է. «Մենք աշխարհի այն երկրներից ենք, որը տնտեսական լայն աջակցության ծրագրեր է սկսել: Աշխարհի ոչ բոլոր երկրներում այդպիսի ծրագրեր կան: Աշխարհի ոչ բոլոր երկրներում են բիզնեսին զրո տոկոսով վարկ տալիս: Մեր երկիրն այն երկրներից է, որտեղ բիզնեսն արտոնյալ պայմաններ ունի: Պետության խնդիրն է ապահովել մի շարք կարեւոր պայմաններ: Առաջինը՝ ազատ շուկայական, մրցակցային միջավայրն է, որն ապահովված է: Երկրորդ խնդիրը բարենպաստ միկրոմիջավայրն է, մասնավորապես, կոռուպցիայից զերծ համակարգը, որը նույնպես կա: Եվ երրորդը, իհարկե, ֆինանսական միջոցներին հնարավորինս աջակցելն է, որը հիմա տեղի է ունենում: Մնացած պրոբլեմները մակրոտնտեսական պրոբլեմներ են, որոնք որոշ չափով մեզանից դուրս են: Օրինակ, ծով չունենք, մեծ հողային ֆոնդ չունենք, սպառման համար ներքին մեծ շուկա չունենք եւ այլն: Տրանսպորտային առումով եւս խնդիրներ կան՝ երկաթուղի չկա դեպի ՌԴ: Ակնհայտ է, որ այդ խնդիրը Հայաստանից դուրս է: Հիմա այսպիսի իրավիճակների հետ կապված պետությունն ինչ-որ մեղմացնող քայլեր իրականացնում է, բայց հիմնական կարեւոր պրոբլեմները մեր երկրում, կարծում եմ, լուծված են, եւ հիմա մնում է աշխատել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: