շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Հողօգտագործողներին լուրջ քննություն է սպասվում

«Հայաստանի Հանրապետություն». Հողօգտագործողներին լուրջ քննություն է սպասվում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանի տեղեկացմամբ, նախորդ տարվանից 7 հազար հեկտարով ավելի աշնանացան է կատարվել ու եւս 21 հազար  հեկտար գարնան մշակաբույսերի ցանք կկատարվի: Իսկ դա նշանակում է, որ առաջին անգամ հանրապետությունում կգերազանցվի 93 հազար հեկտարի ցուցանիշը: Ուշագրավ է եւ այն հանգամանքը, որ հողօգտագործողներին շահագրգռելու նպատակով, պետության կողմից անհատույց սերմացու եւ պարատանյութեր են տրամադրվում, ինչն, անշուշտ, կնպաստի ցանքաշրջանառության ճիշտ կազմակերպմանը եւ բուսաբուծական մթերքների արտադրության ավելացմանը:

«Իմ համոզմամբ, պարենային ծրագրի իրագործման տեսակետից, դրանք նույնպես կարեւոր բաղադրիչներ են, ինչը պետության համար գերխնդիր է: Մեր նպատակն է, ելնելով արտակարգ իրավիճակի պահանջներից, առանձնահատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսական մթերքների արտադրությանը, աստիճանաբար բարձրացնել սննդամթերքի, հատկապես` հացի ինքնաբավության աստիճանը»,- նշել է Վ. Ավետիսյանը` հավելելով, որ 2020 թ. լուրջ քննություն է լինելու հողօգտագործողների, համակարգի բոլոր աշխատողների համար»:   

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։   

  • Կիսվել: