շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Ամռանը ջրամատակարարման դադարեցումներն անհանգստացնող են

«Հայաստանի Հանրապետություն»․ Ամռանը ջրամատակարարման դադարեցումներն անհանգստացնող են

«Ամռան ամիսներին Հայաստանում առանձնապես սուր է  գգացվում ջրի պահանջը: Այդ ժամանակահատվածում ջրամատակարարման խնդիրներ են առաջանում ոչ միայն ոռոգման համակարգում, այլեւ խմելու, կենցաղային կարիքների համար  ջրի մատակարարման գործընթացում: Այն, որ ջրի անբավարարությունը հատկապես սուր է զգացվում ամառվա ամիսներին, փաստում է, որ խմելու ջրի մի մասն ուղղվում է ոռոգմանը  եւ տնամերձ այգիները ջրելուն:

Տարվա այս եղանակին հատկապես շատ են լինում բնակելի տներում խմելու ջրի մատակարարումներն ըստ սահմանված ժամանակացույցի չիրականացնելու, ջրամատակարարման ընդհատումների վերաբերյալ  քաղաքացիների բողոքները։ Վերջիններս խնդիրը փորձում են լուծել ջրամատակարար կազմակերպությունների հետ, սակայն չստանալով իրենց բավարարող պատասխաններ, դիմում են արդեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Ջրամատակարարում իրականացնող ընկերությունները պարզաբանում են, որ մատակարարման գրաֆիկների խախտումներն պայմանավորված են պլանային եւ վթարային ջրանջատումների, պոմպակայաններում առաջացող խնդիրների պատճառով: Ըստ վերոհիշյալ կազմակերպությունների, ջրամատակարարման ընդհատման պատճառ հաճախ կարող են լինել նաեւ հոսանքազրկումները եւ իրավաբանական անձանց դիմումով կատարված ջրանջատումները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: