կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ կլինեն Երևանում և Կոտայքի մարզում

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ կլինեն Երևանում և Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» պոմպակայանում վթարի վերացման  աշխատանքներով  պայմանավորված,  ս.թ. հուլիսի 6-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝  4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածներում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ Մայակ, Բանավան թաղամասերում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: