ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայաստան» հիմնադրամի՝ վերականգնվող էներգիայի ծրագրից օգտվողների շրջանակն ընդլայնվում է

«Հայաստան» հիմնադրամի՝ վերականգնվող էներգիայի ծրագրից օգտվողների շրջանակն ընդլայնվում է

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է ջրատաքացուցիչներ տեղադրել սահմանային համայնքներում:
 
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի 29 ընտանիք արդեն ապահովվել է շուրջօրյա տաք ջրով, շուտով ևս 10 ընտանիք կօգտվի հիմնադրամի վերականգնվող էներգիայի ծրագրից:
 
 
«Հայաստան» հիմնադրամը ժամանակին արևային ֆոտովոլտային կայան է տեղադրել նաև համայնքի դպրոցի տանիքին, մեկ այլ կայան նախատեսվում է տեղադրել մանկապարտեզի տանիքին:
 
Հիմնադրամը Բերքաբեր համայնքում իրականացրել է նաև ջրամատակարարման և արտաքին լուսավորության ծրագրեր:

  • Կիսվել: