ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստան» հիմնադրամը ՀՀ–ում Արցախի մշտական ներկայացուցչությանը նվիրաբերել է 100 տոննա պարենային մթերք

«Հայաստան» հիմնադրամը ՀՀ–ում Արցախի մշտական ներկայացուցչությանը նվիրաբերել է 100 տոննա պարենային մթերք

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում 2022 թվականի դեկտեմբերի 27-ին քննարկվել էր Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցը: Այդ մասին ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 1 անձ and ներսում նկարն է
 
«Համահայկական համախմբման շնորհիվ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով, առաջին փուլով, «Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենային մթերք է նվիրաբերել ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությանը: Հաջորդիվ օգնությունը կլինի առաջին անհրաժեշտության դեղորայքի տեսքով:
 
Հիշեցնենք, որ 2021-2022 թթ. «Հայաստան» հիմնադրամն Արցախում իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի բազմոլորտ ծրագրեր՝ ուղղված հետպատերազմյա շրջանի հաղթահարմանը։ Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, վերակառուցվել ու հիմնանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, կառուցվել են ավելի քան 52 կմ ռազմավարական ճանապարհներ, խմելու ջրի մատակարարման ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացմանն ուղղված տասնյակ ծրագրեր»,- նշված է գրառման մեջ:
 

  • Կիսվել: