Հայաստան 2025 թվականի մայիսին այցելել է 181 հազար 436 զբոսաշրջիկ
Հայաստան 2025 թվականի մայիսին այցելել է 181 հազար 436 զբոսաշրջիկ. զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից՝ նշելով, որ 2024 թվականի մայիսին Հայաստան է այցելել 167 հազար 49 զբոսաշրջիկ:
«2025 թվականի հունվար-մայիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)»,-տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից։