չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Հայ արտադրողները կկարողանան իրենց ապրանքները վաճառել մի հարթակում, որը Ադրբեջանի ազդեցությանը ենթակա չէ. Քերոբյան

Հայ արտադրողները կկարողանան իրենց ապրանքները վաճառել մի հարթակում, որը Ադրբեջանի ազդեցությանը ենթակա չէ. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է «Бухта Юг» մանրամեծածախ առևտրի կենտրոնի նախագիծը՝ նշելով, որ հայ արտադրողները կկարողանան իրենց ապրանքները վաճառել մի հարթակում, որը Ադրբեջանի ազդեցությանը ենթակա չէ։

Նա նշել է, որ շատ է խոսվում Հայաստանում բիզնես ծավալելու մասին, բայց կարևոր է զարգացնել նաև ենթակառուցվածքները տարբեր երկրներում։ Դրանց միջոցով հայկական ապրանքներն ավելի հեշտ են գտնում իրենց սպառողին։

Նախարարը, մասնավորապես, ասել է. ՛՛Էկոնոմիկայի նախարարությունը ողջունում է «Бухта Юг»-ի բացումը, որտեղ հայկական ապրանքները կարող են ռուսական շուկայում վաճառվել բարենպաստ պայմաններում և առանց ավելորդ քաղաքական ռիսկերի։ Դա 267 հազար քմ տարածք է, որտեղ կարելի է ապրանքները վաճառել թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ կարգով՛՛:

Այդպիսի հարթակների բացակայության պատճառով, ըստ Քերոբյանի, լուրջ խնդիրներ էին առաջանում, քանի որ հայերը ստիպված էին օգտվել ադրբեջանցիներին պատկանող հարթակներից։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար ամենամեծ արտահանման շուկան է։
՛՛Այդ երկրում զարգացած ենթակառուցվածք ունենալը առաջնահերթություն է մեզ համար՛՛,-ասել է Քերոբյանը և շնորհակալություն հայտնել ՛՛Տաշիր՛՛ ընկերությանը՝ այդ հարցում օգնություն ցուցաբերելու համար։

Ադրբեջանցիներին պատկանող հարթակներում հայ վաճառողների համար առաջացած խնդիրների մասին խոսել է նաև ՛՛Տաշիր՛՛ ընկերության առաջին փոխնախարար Նարեկ Կարապետյանը :

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այդ դամոկլյան սուրն անընդհատ կախված է մեր գլխին։ Դրա համար էլ ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը որոշում է ընդունել և հանձնարարել է առևտրի գոտի ստեղծել՝ հայ արտադրողի համար առաջնահերթ իրավունքներով՛՛։

Ըստ Կարապետյանի՝ իրենք գնել են Մոսկվայի խոշորագույն առևտրային կենտրոններից մեկը, որտեղ պատրաստ են հայ արտահանողներին շահավետ պայմաններ տրամադրել արտադրանքի իրացման համար:
Տաշիրի առաջին փոխնախաչաչն ասել է նաև, որ գյուղմթերքը հնարավոր կլինի վաճառել այդ թվում բեռնատարներից՝ մանրամեծածախ առևտրի կենտրոնի տարածքում։

Հավելեք, որ նախագծի շնորհանդեսը կազմակերպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Արտադրողների հայկական ասոցիացիան:

  • Կիսվել: