հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հավի մսի ներմուծման հիմնական ծավալը Ուկրաինայից էր գալիս. հիմա կփոխվի ԱՄՆ եւ Բրազիլիա. Գեղամ Գեւորգյան

Հավի մսի ներմուծման հիմնական ծավալը Ուկրաինայից էր գալիս. հիմա կփոխվի ԱՄՆ եւ Բրազիլիա. Գեղամ Գեւորգյան

Հավի մսի պաշարներն աշխարհում ավելանում են, բայց ներքին սպառումն այնքան է ավելանում, որ դեֆիցիտն աշխարհում ավելի է մեծանում: Այս մասին, այսօր կառավարության նիստում նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նխագահ Գեղամ գեւորգյանը:

«Մեր ներմուծման հիմնական ծավալը Ուկրաինայից էր գալիս: Հասկանալի պատճառներով կփոխվի ԱՄՆ եւ Բրազիլիա: Վերջերս կառավարությունը որոշում էր կայացրել քվոտավորել եւ արտադրողներին, եւ ներմուծողներին: Հավի մսի արտադրության պարագայում սպառման խնդիր Հայաստանում չկա: Հայաստանում ինքնաբավության մակարդակը 30-35 տոկոս է»,-ասաց նա:

  • Կիսվել: