չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
2021թ. մթերքների հայկական շուկայում բացահայտվել է 26 խախտում

2021թ. մթերքների հայկական շուկայում բացահայտվել է 26 խախտում

«Բիո» եւ «էկո» տերմինները, Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, պետք է կիրառվեն միայն համապատասխան վկայականի առկայության դեպքում։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով ընթացիկ տարվա արդյունքները։

Հանձնաժողովը պարզել է, որ այդ տերմիններն օգտագործող տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը խախտել է գործող օրենսդրության պահանջները։

Գեւորգյանը մասնավորապես տեղեկացրել է, որ տնտեսվարող սուբյեկտներն ընթացիկ տարում պատասխանատվության են ենթարկվել խախտումների փաստով հարուցված 26 գործով։

Պաշտոնյայի խոսքով՝ արդյունքը եղել է այն, որ խախտումների թիվն էապես նվազել է։

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ վերոնշյալ տերմինների կիրառման հետ կապված խախտումները աննշան տոկոս են կազմում։ «Բիո» եւ «էկո» տերմինների օգտագործման մնացած բոլոր դեպքերում տնտեսվարող սուբյեկտներն ունեցել են համապատասխան վկայականներ»,- նշել է Գեւորգյանը։

  • Կիսվել: