երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Հավաքվում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում և շարժվում ենք Ամուլսարի մեր պոստերը. Բունիաթյան

Հավաքվում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում և շարժվում ենք Ամուլսարի մեր պոստերը. Բունիաթյան

Ամուլսարի պահապաններից ջերմուկցի ակտիվիստ Շիրակ Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրենց հետագա պլանների մասին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Բոլոր այն մարդիկ, ովքեր Ջերմուկից չեն , բայց այս պահին իրենց հանգիստն են վայելում Ջերմուկում և կամ մարդիկ, ովքեր հեռուներից կարդում են այս գրառումը և իրենց ընկերներն ու հարազատները այս պահին Ջերմուկում են։

Ժամը 3:30-ից հավաքվում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում և շարժվում ենք ԱՄՈՒԼՍԱՐԻ մեր պոստերը։

Մենք գնալու ենք մեր կանանց ու երեխաների հետ։
Ցանկացած սադրանք կամ բռնություն արժանանալու է կոշտ պատասխանի՛՛։

 
 
 
 

  • Կիսվել: