ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հավանականությունը բարձրացնելու կողմն է. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի վերաբերյալ ներկայացված հայտի մասին

Հավանականությունը բարձրացնելու կողմն է. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի վերաբերյալ ներկայացված հայտի մասին

Հայտը ուսումնասիրվում է, այն բավականին մեծ փաստաթուղթ է, շուրջ 1500 էջանոց, և երբ կավարտենք, լրիվ հիմնավորումները մեր տեսլականով կներկայացնենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտին:

«Երբ արդեն ավարտենք մեր բոլոր հաշվարկները, կսկսենք հանրային քննարկում: Մոտավորապես տասը օր սպասեք, մոտ օրերս կլինի հաշվարկները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե հայտը քննարկելիս հաշվի առնվելու է կորոնովիրուսով պայմանավորված երկրի սոցիալական, տնտեսական հարցերը, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ այդ հարցը քաղաքական է: «Քաղաքականությամբ մենք չենք զբաղվում, մենք մեր մասնագիտական գործն ենք անում: Ունենք հայտ, ունենք էներգետիկայի մասին օրենք, այդ հայտին պետք է օրենքին համապատասխան մասնագիտական դաշտում արձագանքել»,-ասաց նա և նշեց, որ տնտեսական վիճակի գնահատումը կառավարության խնդիրն է:

ՀԾԿՀ նախագահը նշեց, որ օրենքով կարող են վերահաստատել գործող գինը, նվազեցնել, կամ բարձրացնել, իսկ հարցին, թե հավանականությունը որ տարբերակի կողմն է, նա պատասխանեց` բարձրացնելու:

«Հայտը բավարարել՝ նշանակում է բարձրացնել իրենց ուզած 28 դոլարով, բնականաբար խոսքը դրա մասին չի գնում, բարձրացնել, բայց թե որքան չեմ կարող ասել և չեմ կարող ասել, թե ինչ լուծում կառաջարկի կառավարությունը»,-ասաց նա:

 

  • Կիսվել: