հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հասկանում եք, չէ՞, անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով քանի հոգի ծանր վիճակում դեռ կսպասի հիվանդանոցի իր անկողնու հերթին. Ասատրյան

Հասկանում եք, չէ՞, անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով քանի հոգի ծանր վիճակում դեռ կսպասի հիվանդանոցի իր անկողնու հերթին. Ասատրյան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը բարձրացնում է փողոցում դիմակ կրել-չկրելու կալիբրը: Այս մասին նա նշել է իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ասատրյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Սուպերմարկետը տուգանվում է արտակարգ դրության պայմանները չկատարելու համար ու փակվում է 24 ժամով, որպեսզի վերացնի թերությունները, բայց, թքած ունենալով օրենքի վրա, տեսուչների հեռանալուց հետո բացվում ու աշխատում է...

Հասկանում եք չէ՞ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով քանի հոգի ծանր վիճակում դեռ կսպասի հիվանդանոցի իր անկողնու հերթին:

Ճիշտ ա, հետևողական ծառայության արդյունքում հայտնաբերում ենք օրենքը շրջանցել փորձող բոլոր տնտեսվարողներին, սակայն ինչքա՞ն է հնարավոր դա իրականացնել: Քանի՞ հոգու կարող ենք հայտնաբերել:

Մարդիկ արդեն բուժման հերթ են կանգնում, որոշները դիմակից են խոսում ու կխոսան այնքան ժամանակ մինչև սեփական մաշկի վրա զգան շտապ օգնության մեքենայով ազատ կոյկա գտնելու «հաճույքը»:

Առողջ եղեք՛՛:

  • Կիսվել: