երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին՝ IBA կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու առթիվ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին՝ IBA կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին, Ելենա Գապեշինային, Անաստասիա Շամոնովային և Սալթանաթ Մեդենովային 2025 թվականին Սերբիայում ընթացող բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ, տեղեկացնում է kp.ru-ն:

«Վստահ եմ, որ Ռուսաստանի հավաքականի ընդհանուր հաղթանակը սերբական Նիս քաղաքում ձեզ կոգեշնչի նոր հաջողությունների կյանքում և սպորտում»,-ասված է ՌԴ ղեկավարի հեռագրում։

 

 

  • Կիսվել: