ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի

Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի

 Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի։

Երևանի ավագանու նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ներկայացնելով  Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։

«Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգ ներդնելու նպատակով 2023 թվականին կայացել է մրցույթ, ունենք հաղթող օպերատոր։ Համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի»,- ասաց Հարությունյանը։

  • Կիսվել: