հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հարկման տարբեր ռեժիմները մեծ արգելակ են հանդիսանում, որ ընկերություննեևրը մեծանան. Քերոբյան

Հարկման տարբեր ռեժիմները մեծ արգելակ են հանդիսանում, որ ընկերություննեևրը մեծանան. Քերոբյան

Հարկման տարբեր ռեժիմները մեծ արգելակ են հանդիսանում, որ ընկերությունները մեծանան: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք վիճակագրությունից տեսնում ենք, որ ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ 40 ընկերությունից մեկը դառնում է խոշոր, Հայաստանում 500-ից մեկն է դառնում խոշոր: Մենք հիմա աշխատում ենք, որ ստեղծենք միասնական համակարգ, որտեղ ընկերության աճին զուգընթաց հարկային բեռը սահուն կավելնա եւ ընկերությունները մեծ խոչընդոտ չեն տեսնի մեծանալու մեջ:

Շատ քիչ են ընկերությունները, որ մի հարկային ռեժիմից տեղափոխվում ավելի բարձր հարկային ռեժիմ, որովհետեւ այդ անցումը ֆինանսապես շատ թանկ է նստում իրենց վրա, հետեւաբար, իրենք ծվարում են առաստաղներից մի քիչ ներքեւ շրջանառության մեջ»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ սրա վերաբերյալ շուտով առաջարկ կներկայացնեն:

  • Կիսվել: