շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը

Հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Հանրապետության Հրապարակ 4) հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ փաստվել է, որ այս հանրային սննդի կազմակերպությունը վերացրել է նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:

  • Կիսվել: