ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համաշխարհային բանկը Թուրքիայի տնտեսական զարգացման կանխատեսումը 3%-ից հասցրել է 0․5%-ի

Համաշխարհային բանկը Թուրքիայի տնտեսական զարգացման կանխատեսումը 3%-ից հասցրել է 0․5%-ի

Համաշխարհային բանկը կորոնավիրուսի համավարակի պատճառով կտրուկ նվազեցրել է Թուրքիայի 2020թ․ տնտեսական աճի կանխատեսման ցուցանիշը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

ՀԲ-ի զեկույցի համաձայն՝ Covid-19-ի բացասական ազդեցությունն արագորեն աճում է, ինչի արդյունքում ակնկալվում է, որ Թուրքիայի տնտեսությունը և բնակիչների եկամուտներն անկում են ունենալու։

Համավարակի հետևանքներից կտուժեն Թուրքիայի արտահանման և տուրիզմի ոլորտները, կնվազի արտաքին ֆիանսավորման հասանելիությունը, կապակայունանա տեղական դրամական միավորը՝ թուրքական լիրան, կմեծանա ինֆլյացիայի (գնաճ) ռիսկը։

Բոլոր այս պատճառներից ելնելով՝ Համաշխարհային բանկn ավելի վաղ Թուրքիայի համար հրապարակած 3 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը փոխարինել է 0․5 տոկոս աճի կանխատեսմամբ։ Զեկույցում նշվել է նաև, որ իրավիճակի անորոշության պատճառով բացասական հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել։

  • Կիսվել: