ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գյուղացիներն ահազանգում են՝ ծիրանը մթերում են 30 դրամով. Գառնիկ Դանիելյան

Գյուղացիներն ահազանգում են՝ ծիրանը մթերում են 30 դրամով. Գառնիկ Դանիելյան

«Սպասում ենք, որ ծիրանը թափվի, 30-40 դրամով մթերենք»․ ինձ հետ զրույցներում իրենց մտահոգություններն հայտնեցին գյուղացիները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Նրանցից մեկն ասաց, որ 1 տոննա ծիրանի դիմաց ստացել է ընդամենը 30․000 դրամ։

Վերջերս բարձրաձայնել էի, որ ծիրանը փչանում է Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումների և մանրամասն զննման պատճառով։

Շատ հաճախ ծխախոտի ապօրինի արտահանման փորձերի արդյունքում տուժում են ծիրան արտահանողները։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական շուկաներում ծիրանի վաճառքին, գյուղացիները հայտնում են, որ գյուղից շարժվող 1 ավտոբուսը կարող է տանել 500-600 կգ ծիրան, մինչդեռ, իրենք ունեն մի քանի տոննա ծիրան մթերելու խնդիր։

Անելանելի իրավիճակում հայտնվելով՝ մարդիկ թողնում են, որպեսզի ծիրանը թափվի, այնուհետև չնչին գնով վաճառում են՝ պահածոյացման նպատակով»։

  • Կիսվել: