Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ամփոփել անցնող տարվա համագործակցության արդյունքները՝ երկուստեք գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքի որակից։