շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գործատուն իրավունք չունի ազատման սպառնալիքով աշխատողին ուղարկել չվճարվող արձակուրդ. Պատգամավոր

Գործատուն իրավունք չունի ազատման սպառնալիքով աշխատողին ուղարկել չվճարվող արձակուրդ. Պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը կառավարության հետ միասին այս պահին աշխատում են օրենսդրական մի նախաձեռնության վրա, որով կկարգավորվեն արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատող հարաբերությունները:

Հերիքնազ Տիգրանյանն ասաց՝ վարչապետի հանձնարարականն է եղել այս հարցի լուծում տալը:

Նշենք, որ InfoPort.am-ին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել, որոնք խնդրի առաջ են կանգնել, երբ արտակարգ դրության հետևանքով փակվել են խանութներ, օբյեկտներ:

Մասնավորապես, «ՍԱՍ գրուպ»-ի մեծ թվով աշխատակիցների հորդորել են դիմում գրել, որ իրենք իրենց կամքով գնում են արձակուրդ, ինչի դիմաց չեն կարող վճարվել: Այս պահանջը առաջացրել էր աշխատողների դժգոհությունը, և նրանք հրաժարվել են ստորագրել այդ դիմումը: Պատգամավոր Տիգրանյանը ասաց, որ այս պահին դա ճիշտ քայլ է ու հավելեց.

«Շուտով կառավարության կողմից կլինի հարցի օրենսդրական կարգավորումը, իսկ մինչ այդ աշխատողներին հորդորում ենք դիմումներ չգրել իրենց հաշվին արձակուրդ գնալու մասին: Եթե գործատուն չի կարող ապահովել աշխատանքի հեռավար կազմակերպումը, ապա իրավունք չունի ազատման սպառնալիքով աշխատողին ուղարկել չվճարվող արձակուրդ»:

  • Կիսվել: