հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գործատուի վրա դնելով հստակ պարտավորություն՝ հնարավոր է արտոնել բաց տարածքներում իրականացվող շինարարությունը․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Գործատուի վրա դնելով հստակ պարտավորություն՝ հնարավոր է արտոնել բաց տարածքներում իրականացվող շինարարությունը․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Հարյուրավոր մարդիկ այս օրերին բողոքում են, որ արգելել ենք աշխատել ինչի հետևանքով չեն կարողանում օրվա հաց հայթհայթել, սակայն շատերը ներգրաված են շինարարության մեջ։ Այս մասին ֆեյբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ թե՛ Երևանում, թե՛ հանրապետության մյուս շրջաններում կան շինարարություններ, իրենք ակնկալում էին շինարարական բում, բայց այդ շինարարական բումն այժմ կանգնած է։

«Շինարարությունները լինում են բաց և փակ։ Փակն այն է, որ տան ներսում է տեղի ունենում և մեծ է հավանականությունը, որ մարդիկ իրար կվարակեն։ Սակայն ինչպես տեսնում եք այստեղ բաց շինարարություն է, ինչո՞ւ մարդկանց չթույլատրել աշխատել։ Կարծում եմ՝ այս դեպքում մարդկանց կարելի է արտոնել, որպեսզի աշխատեն՝ գործատուի վրա դնելով հստակ պարտավորություններ, որ նա պետք է հսկի բոլորի մուտքը, նրանց ջերմությունը չափվի, համապատասխան ախտահանիչ նյութեր օգտագործվեն։ Հիմա շինարարություն կա, որ 100 ք/մ վրա 2 մարդ է աշխատում, ինչո՞ւ չթույլատրել։ Բազմաթիվ շինարարություններ գիտեմ, որ կանգնած են»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

  • Կիսվել: