շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Գործարար համաժողովը նոր էջ է բացում Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների պատմության մեջ. Պապոյան

Գործարար համաժողովը նոր էջ է բացում Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների պատմության մեջ. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Enterprise Armenia հիմնադրամի նախաձեռնությամբ։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ գործարար կապերի ամրապնդման և գործընկերային նոր հարաբերությունների հաստատման համար։

«Այս համաժողովը նոր էջ է բացում, ինչպես երկկողմ տնտեսական համագործակցության, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի միջև շարունակաբար զարգացող հարաբերությունների պատմության մեջ։ Այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր շահերի և միասին ավելի լավ ապագա կերտելու խորացող հանձնառության վրա»,- նշել է Գևորգ Պապոյանը։

  • Կիսվել: