հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գործադիրը լրացում է առաջարկում «Հանրային ծառայության մասին» օրենքում

Գործադիրը լրացում է առաջարկում «Հանրային ծառայության մասին» օրենքում

Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում եւ դադարեցնում է ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակման պահից: Թեեւ նշված մասերով նախատեսված է` ո՞ր պահից է Կառավարության անդամը ստանձնում եւ դադարեցնում իր լիազորությունները, սակայն պարզ է դառնում, որ խոսքը վերաբերվում է բոլոր այն դեպքերին, երբ Կառավարության անդամը նշանակվում եւ ազատվում է ՀՀ նախագահի հրամանագրով: Այս օրենքով սահմանված չեն վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնին նշանակված եւ ազատված անձի լիազորությունների ստանձման եւ դադարեցման պահը կանոնակարգող հարաբերությունները: Ելնելով վերոնշյալից` օրենքը լրացվել է նոր կետով, ըստ որի` հանրային պաշտոնում նշանակելու, հանրային պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ելույթում նշել է, որ առաջարկվող լրացումը կրում է տեխնիկական բնույթ: Նա առաջարկել է հանձնաժողովի անդամներին կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Առաջին ընթերցմամբ քննարկվող նախագծին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: