շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գոռ Ավետիսյանը և Գնել Սանոսյանը հետևել են վրաց-ռուսական սահման տանող թունելի շինարարությանը

Գոռ Ավետիսյանը և Գնել Սանոսյանը հետևել են վրաց-ռուսական սահման տանող թունելի շինարարությանը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում երեկ այցելել է վրաց-ռուսական սահման տանող Քվեշեթի-Կոբի շուրջ 23 կմ երկարությամբ նոր ճանապարհին կառուցվող 9 կմ երկարությամբ թունելի շինհրապարակ։
 
 
Հայկական պատվիրակությունը շինտեղամաս է այցելել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ։ Հայաստանյան պատվիրակության անդամները վրաց գործընկերների հետ դիտարկել են 9 կմ երկարությամբ թունելի կառուցման ընթացիկ աշխատանքները, ծանոթացել շինարարության, թունելի հորատման նորագույն տեխնոլոգիաներին։
 
 
 
Նոր ճանապարհը և թունելը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այս նոր ենթակառուցվածքը շահագործման հանձնելուց հետո կհեշտանա Վրաստանի տարածքով Հայաստանի կապը Ռուսաստանի Դաշնության հետ։ 23 կմ երկարությամբ 2 գոտիանոց ասֆալտբետոնե ճանապարհն ունենալու է 5 կամուրջ և 5 թունել (ամենաերկարը՝ 9 կմ)։
 
Նախարար Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վերին Լարսի սահմանային անցակետ։

  • Կիսվել: