երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Պետք է խնդրենք մեր վարորդներին զգուշությամբ անցնեն Մ6 և Մ4 ճանապարհը. Գնել Սանոսյանը մանրամասներ հայտնեց աղետի գոտուց

Պետք է խնդրենք մեր վարորդներին զգուշությամբ անցնեն Մ6 և Մ4 ճանապարհը. Գնել Սանոսյանը մանրամասներ հայտնեց աղետի գոտուց

Աղետի գոտում բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով ջրհեղեղի աղետի հետևանքները վերացնելու աշխատանքները։

«Շատ տեղեր այլևս առաջվա տեսքը չունեն, մաքրվել են, արդեն հետիոտնային չորս կամուրջ ունենք, որ բավականին հեշտացրել են հաղորդակցությունը վնասված ավտոմոբիլային կամ հետիոտնային կամուրջների փոխարեն, մինչև վաղը կունենանք մեկ ինքնաշեն ժամանակավոր կամուրջ, բայց արդեն մեքենաների համար»,- ասաց նա։

Սանոսյանը նշեց, որ այն կապահովի 7 բնակավայերի համար կապը ոչ միայն հետիոտնային կամուրջով, այլև ավտոմոբիլայինով։

Նրա խոսքով՝ Էլեկտրականության, գազի և ջրի մատակարարման մասով գերեթե 90 %-ով վերականգնված է, որոշ հատվածներում դեռ կան խնդիրներ։

«Երեկ ամենաուրախալի և կարևոր դեպքն այն էր, որ կարծես միաժամանակյա և՛ Վրաստանի երկաթուղու գործընկերները կարողացան իրենց մոտ ավարտեն, և՛ մինչ այդ մենք կարողացանք կամուրջ վերափոխել, որպես տրասպորտային և այնտեղ ճանապարահատված կար դեպի Մ6 և Այրում կայարան և դրանք էլ կարգի բերեցինք»,- ասաց Սանոսյանը։

Նա հայտնեց, որ նախորդ օրվանից վերականգնվել է դիզվառելիքի և բենզինի մատակարարվում հանրապետության տարբեր վայրեր, որն ընթացքի մեջ է։

«Ներմուծվող դիզվառելիքի և բենզինի քանակն ավելի շատ է քան հանրապետությունում առկա մեքենաների քանակը»,-ասաց Սանոսյանը և հավելեց. «Երկաթուղու հետ ակտիվ աշխատում ենք, որպեսզի օր առաջ երկաթուղին աշխատի։ Մ6 ճանապարհը երեկվանից բացել ենք, փոքր հայտարարություն ենք տարածել։ Մ6-ը և Մ4-ը սկսել են աշխատել, միայն վնասված հատվածներ կան  և նորից պետք է խնդրենք մեր վարորդներին զգուշությամբ ճանապարհը անցնեն՝ հաշվի առնելով, որ մի շարք հատվածներում վնասված են և դրանցում երթևեկությունը միակողմանի է»։

  • Կիսվել: