երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին. վարչապետ

Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին. վարչապետ

Սննդամթերքի շուկայում մենք ունենք հուսալի վիճակ, գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին: Այսօր գործադիրի նիստում  հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝  բացի մի քանի ապրանքնատեսակներից ապրանքային դեֆիցիտ չունենք և չենք ունենալու:

«Այս ընթացքում Վրաստանի եւ ՌԴ-ի մեր գործընկերների հետ սերտ գործակցության արդյունքում այս պահին մեզ հաջողվել է լուծել Հայաստանի բնականոն արտահանումների խնդիրը, իսկ ներմուծումներն ի սկզբանե պրոբլեմ չեն եղել»,- հայտնեց վարչապետը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ Վերին Լարսում Հայաստանի ներկայացուցիչը լիարժեք անցել է իր պարտականությունների կատարմանը։

 «Վերջին օրերին էլ իր պարտականությունը կատարել է հեռահար, օժանդակողների միջոցով: ԱԳՆ մեր գործընկերները սերտ համագործակցություն են ցուցաբերել»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: