երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գնաճը 3.2 տոկոս է. որոշակի կայունացում է նկատվում. Նիկոլ Փաշինյան

Գնաճը 3.2 տոկոս է. որոշակի կայունացում է նկատվում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում առաջին եռամսյակում տնտեսական բարձր աճ է գրանցվել, ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՆԱ-ի 12,1 տոկոս աճ ունենք, սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ հաշվարկված ՀՆԱ-ի աճն է, իսկ ապրիլ  ամսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1 տոկոս, որն էլի կարևոր  ցուցանիշ է», - նշեց նա:

Գնաճը 3.2 տոկոս է: Ըստ վարչապետի`գնաճի որոշակի կայունացում է նկատվում:

«Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է  բյուջեով կանխատեսված ու նախատեսված  ցուցանիշներին ու, հույս ունենք, որ այս դինամիկան կպահպանվի», - նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե աշխատող մարդու համար կարողացել են գնաճը ոչ միայն կոմպենսացնել, այլև՝ աշխատավարձի աճ ապահովել: Ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն՝ իրական աշխատավարձն աճել է 6.3 տոկոսով:

  • Կիսվել: