կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է. Քերոբյան

Գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է. Քերոբյան

 Գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է, քանի որ ամբողջ աշխարհում առկա է սարսափելի գնաճ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Եթե ձեթը Ռուսաստանում թանկացել է 2 անգամ, մենք ինչ էլ անենք, չենք կարող ձեթի գինն իջեցնել: Այն, որ պետք է փոխենք տնտեսության կառուցվածքը և ավելի քիչ կախված լինենք միջազգային շուկաների գներից, դա միանշանակ է»,- ասաց  Վահան Քերոբյանը:

  • Կիսվել: