շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գիտենք, որ ինքն է, բաջանաղի անունով է գրել, թե ում անունով, բայց ինքն է. Գնել Սանոսյանը՝ մրցույթների մասին

Գիտենք, որ ինքն է, բաջանաղի անունով է գրել, թե ում անունով, բայց ինքն է. Գնել Սանոսյանը՝ մրցույթների մասին

Մենք հիմնական շեշտը դրել ենք ցածր գնի վրա, ամենացածր գին տվողը դառնում է հաղթող՝ իր  բոլոր պրոբլեմներով: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով շինարարական ծրագրերի գնման գործընթացին:

«Երբ որ որևէ ընկերությունը 40 % գին է իջեցնում, իրականում, այն ոչ թե խնայողություն է և պետք է ուրախանալ, այլ մեծ ռիսկ է», ասաց նա:

Սանոսյանը հայտնեց, որ պետք է այլ գերատեսչությունների հետ արդյունավետ կառավարեն վատ աշխատող ընկերություններին լիցենզիա տալու և «Սև ցուցակ» ուղարկելու գործընթացի շուրջ։

«Հենց հիմա ունենք ընկերություն, որին ուղարկել ենք «սև ցուցակ», գործընթաց է գնում, ինքն ինչ-որ դատարան է դիմում և այլն, բայց մեկ այլ անունով արդեն մեր մոտ մրցույթի է մասնակցում։

Այսինքը, գիտենք, որ ինքն է, բաջանաղի անունով է գրել, թե ում անունով, բայց ինքն է։ Այսինքը, մինչև մենք իրեն «սև ցուցակ»  ենք ուղարկում, մինչև դատարանում կհաղթենք, ինքը մեր մեկ այլ մրցույթին է մասնակցում՝ այլ լիցենզիայով ու այլ անունով»։

Նա հայտնեց, որ նման դեպքում ՏԿԵ-ն խնդրի առաջ է կանգնում, քանի որ ստիպված է  նման անբարեխիղճ մասնակցի հետ հարաբերվել։

Սանոսյանի խոսքով՝ տեխսհսկիչների խնդիր կա, քանի որ մրցույթով նրանց հատկացվող գոմարը քիչ է հսկողությունն անցակցնելու համար։

ՏԿԵ նախարարը նաև հայտարարեց, թե խնդիրները շատ չեն՝ 100 ծրագրից 10-15-ը կարող են պրոբլեմ ունենալ։

  • Կիսվել: