շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղրղզստանի վարչապետը կարևորեց ԵԱՏՄ տարածքում փոխադարձ առևտրի ընթացակարգերի պարզեցումը

Ղրղզստանի վարչապետը կարևորեց ԵԱՏՄ տարածքում փոխադարձ առևտրի ընթացակարգերի պարզեցումը

ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կյանքի որակը բարելավելու նպատակով պետք է պարզեցվեն փոխադարձ առևտրի ընթացակարգերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանն այս մասին ասաց Եվրասիական տնտեսական միությունում նախագահող, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելու համար՝ նշելով, որ աշնանը Երևանում նիստի անցկացումը բարի ավանդույթ է դառնում, թեև այն տեղի է ունենում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բարդ իրադրության պայմաններում:

«Միությունը պետք է ցույց տա քաղաքացիների կյանքի որակի բարելավման իր գլխավոր նպատակը`պարզեցնի փոխադարձ առևտրի ընթացակարգերը։ Դրա համար անհրաժեշտ ամեն ինչ կա, ընդ որում ՝ գլխավորը մեր պետությունների ղեկավարների կամքն է։ Մեզ մնում է անել այն ամենը, ինչ մեզանից կախված է իրական փոխշահավետ գործընկերության համար։ Բոլորս հավատարիմ ենք մեկ նպատակի, այն է՝ ամրապնդել Միությունը ԵԱՏՄ-ի չորս հիմնական սկզբունքների խթանման միջոցով։ Կարևորը այն է, որ մենք՝ որպես եղբայրական պետություններ, որոնք գտնվում են միասնական տնտեսական տարածքում, գտնենք կոնսենսուս օրակարգի բոլոր հարցերի շուրջ»,- ընդգծեց Ժապարովը։

  • Կիսվել: