երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Որ երկրներ է Հայաստանը ապրանք արտահանում

Որ երկրներ է Հայաստանը ապրանք արտահանում

2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների ծավալներն աճել են 6.9%-ով կամ 34․3 մլն դոլարով (հիմնականում Ռուսաստան՝ 34․9 մլն դոլարով):

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներ՝ դեպի Եվրամիության երկրներ արտահանման աճ է արձանագրվել հիմնականում Լեհաստան` 49․3 մլն դոլարով, Ֆրանսիա՝ 38․9 մլն դոլարով, Նիդերլանդներ՝ 32․9 մլն դոլարով, Չեխիա՝ 30․9 մլն դոլարով, Իտալիա՝ 25 7 մլն դոլարով։

Զգալիորեն աճել է արտահանումը դեպի Կանադա՝ 80․8 մլն դոլարով, Չինաստան՝ 63․8 մլն դոլարով, Ուկրաինա՝ 43․8 մլն դոլարով, Շվեյցարիա՝ 39 1 մլն դոլարով, Իրաք՝ 27․9 մլն դոլարով: Միաժամանակ 297 մլն դոլարով կրճատվել է արտահանումը դեպի ԱՄԷ, 8 3 մլն դոլարով Իրան :

 

 

  • Կիսվել: