հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
Գևորգ Պապոյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարները

Գևորգ Պապոյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 13-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ գործակցության ընդլայնմանը, ներդրումային համագործակցության հնարավորություններին, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը, ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ապահովմանը, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարներին:
 
Հայաստանում և Ղազախստանում առկա զբոսաշրջային ներուժի մասին ճանաչելիության բարձրացման նպատակով քննարկվել է երկու երկրների տուրօպերատորների փոխայցերի կազմակերպման հնարավորությունը։
 
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությանը։
 

  • Կիսվել: