երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը շուկայում փոքրացել է․ Տիգրան Ավինյան

Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը շուկայում փոքրացել է․ Տիգրան Ավինյան

Երևանում մեկնարկած «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում»․ համաժողովում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ողջույնի խոսքում  ասաց, որ Հայաստանում տնտեսական գործունեության դաշտն ազատականացված է եւ պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան եւ չեն կարող լինել:

 Նրա խոսքով ազատ մրցակցության ապահովումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. «2018-ի քաղաքական վայրիվերումների պրոցեսում 5,2 տոկոս տնտեսական ցուցանիշով եւ 2019 թվականին այդ ցուցանիշի 7 տոկոսին ձգտելը խոսում է հենց այն մասին, որ իրականացվել են լուրջ փոփոխություններ:»,-ասաց նա։

Կարևորելով  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ազատ եւ մրցակցային շուկաները խրախուսել առաքելությունը՝ նա ընդգծեց, այս 7 ամիսների ընթացքում ՏՄՊՊՀ-ի աշխատանքը նպաստել է դրան, կատարվել են աննախադեպ ծավալի ուսումնասիրություններ: «Տեսնում ենք, որ ունենք դրական փոփոխություններ, դաշտում հայտնվում են նոր խաղացողներ եւ փոքրացել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը շուկայում:»,-շեշտեց Ավինյանը։

Որոշ շուկաներում առկա են խնդիրներ եւ ՏՄՊՊՀ-ի գործիքակազմը բավարարում է, որ խնդիրների հիմնական հատվածին լուծումներ տա 2020 թվական:

  • Կիսվել: