հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Գեղհովիտում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք

Գեղհովիտում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք

Օգոստոսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ տարածքից ավազ տեղահանող բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության մարզային վարչություն։

  • Կիսվել: