ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գեղարքունիքի Լճաշեն համայնքի տարածքում իրականացվել է սևահողի ապօրինի դուրսբերում. ԲԸՏՄ

Գեղարքունիքի Լճաշեն համայնքի տարածքում իրականացվել է սևահողի ապօրինի դուրսբերում. ԲԸՏՄ

ՀՀ մարզերում սևահողի ապօրինի դուրսբերման և տեղափոխման ուղղությամբ իրականացվող վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքի սահմաններում հայտնաբերել են հողերի խախտման դեպքեր:
 
Տարածքների զննմամբ և մարկշեյդերական չափագրումներով պարզվել է, որ անհայտ անձի (անձանց) կողմից 18917 քառ. մ ընդհանուր մակերեսով տարածքից ապօրինի դուրս է բերվել 15797․5 խոր. մ սևահող՝ շրջակա միջավայրին պատճառվել է 9.153.847 ՀՀ դրամի չափով վնաս։
 
 
Գործի նյութերը ուղարկվել են մարզային դատախազություն:

  • Կիսվել: