շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գավառ խոշորացված համայնքում նշանակվել են վարչական ղեկավարներ

Գավառ խոշորացված համայնքում նշանակվել են վարչական ղեկավարներ

 Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքում համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի համապատասխան կարգադրությամբ արդեն նշանակվել են համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի փոխանցմամբ՝

Նորատուսում վարչական ղեկավար է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը, Գեղարքունիքում՝ Պարգեւ Ոսկանյանը, Լանջաղբյուրում՝ Վազգեն Նավոյանը, Գանձակում՝ Գոռ Հակոբյանը, Ծաղկաշենում՝ Գվիդոն Խաչատրյանը, Կարմիրգյուղում՝ Արայիկ Հոդաբաշյանը, Հայրավանքում՝ Սեւան Բադոյանը, Բերդկունքում՝ Լեւոն Հովհաննիսյանը: Սարուխան, Ծովազարդ, Լճափ վարչական շրջաններում շարունակելու են պաշտոնավարել համայնքների նախկին ղեկավարներ Լյովա Աբրահամյանը, Արամայիս Ենգոյանը եւ Արսեն Հովսեփյանը:
 
Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ Գրիգոր Բոշյանն ու Արտուշ Ասլանյանն  այցելել են Գավառ համայնքի վարչական շրջաններ եւ աշխատակազմերին ու համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցներին ներկայացրել  վարչական ղեկավարներին:

  • Կիսվել: