երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Fly Arna-ն թռիչքներ կիրականացնի Երևանից Թեհրան

Fly Arna-ն թռիչքներ կիրականացնի Երևանից Թեհրան

Իրանական «Թահլիլբազար» գործակալության փոխանցմամբ՝ հաստատվել են հայկական Fly Arna ավիաընկերության թռիչքները Երևանից Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան։

Իմամ Խոմեյնիի օդանավակայանի փոխտնօրեն Մոհամմադ Ռեզա Ֆարդին նշել է, որ Fly Arna-ն կդառնա հայկական երրորդ ավիաընկերությունը, որը թռիչքներ կիրականացնի դեպի Իմամ Խոմեյնիի օդանավակայան։

Նախատեսվում է շաբաթական երկու չվերթ իրականացնել։

 

  • Կիսվել: